News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախում գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, այնուհետեւ ելույթ ունեցել իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջեւ:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:

«Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ եւ առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ եւ շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման եւ անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,- ասել է Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ պետք է բարեփոխվի օրենսդրական դաշտը: Իսկ գերակա հանդիսացող պաշտպանության ոլորտը էլ ավելի կատարելագործելու համար Բաբայանը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի եւ անհատների հետ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատելու:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը: Գրասենյակի ղեկավարի պաշտոնում նա բացառել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի եւ վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները՝ նշելով, որ այդ մասին հասարակությունը կիմանա շուտով: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի եւ իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ