News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը կապի մեջ է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ահազանգած Բելառուսի քաղաքացու հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը համացանցում տեսաուղերձ է տարածել եւ հայտարարել, որ իր դեմ հետապնդում է սկսվել Ադրբեջան այցելելուց հետո։

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ իրենք կապ մեջ են այդ քաղաքացու հետ. «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր են ձեռնարկվում նախ՝ գնահատելու այդ վտանգավորության աստիճանը ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու։ Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է՝ նաեւ Բելառուսի իշխանությունները իրենց քաղաքացուն պաշտպանելու եւ նրա անվտանգությունը պահպանելու որոշ գործողություններ պետք է ձեռնարկեն»։

Նշենք, որ արմատներով հայ բլոգերը, մասնավորապես, գրել էր. «Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես լքել եմ իմ երկիրը, թե ուր եմ ուղեւորվում, անվտանգության նկատառումներով չեմ կարող ասել: Բոլոր երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Իմ կյանքը վտանգված է: Իմ յուրաքանչյուր քայլին հետեւում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ