News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը քննություն է նախաձեռնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում՝ կապված չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ ծրագրերի հետ, նշված է Չինաստանի կոմերցիայի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ շաբաթ Վաշինգթոնը հայտարարել էր Չինաստանից տարեկան 200 մլրդ դոլարի մատակարարվող ապրաքների համար 10 տոկոսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մտադրության մասին: Պեկինում դա անընդունելի էին համարել եւ խոստացել անմիջապես ԱՀԿ դիմել:

Միացյալ Նահանգներն ապրիլի սկզբին հրապարակել էր 1,3 հազար չինական ապրանքների ցուցակը, որոնց դեմ կարող էին ներմուծման մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի մտավոր իրավունքի խախտումներին:

Չինաստանի պետական խորհուրդն, իր հերթին, որոշում էր ընդունել Նահանգներից ներմուծվող 106 անուն ապրանքների վրա 25 տոկոսի մաքսատուրք սահմանելու մասին: Մայիսին կողմերը պայմանավորվել էին, որ առեւտրային պատերազմ չեն վարի եւ կդադարեցնեն փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը: Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ դեռեւս չի հաջողվել առեւտրային հացերում համաձայնության գալ:

ԱՄՆ-ն հունիսի կեսին մտցրել էր Չինաստանից ապրանքների համար 25-տոկոսանոց մաքսատուրք, սա տարածվել էր Ամերիկա չինական ներմուծման մոտ տասներորդ մասի վրա: Մաքսատուրքերը կսկսեն գանձել հուլիսի 6-ից:

Չինաստանն, իր հերթին, անմիջապես հայտարարել էր, որ ԱՄՆ-ից ներմուծվող 50 մլրդ դոլարի 659 անուն ապրանքների համար կսահմանի 25-տոկոսանոց մաքսատուրք: Մաքսատուրքը մասնակի կսկսի գործել նույնպես հուլիսի 6-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ