News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հելսինկիում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովն ընթանում է բողոքի ցույցերի ֆոնին: Ընդ որում, բողոքում են եւ Թրամփի, եւ Պուտինի դեմ: Ինչպես հայտնում է AP-ն, ցուցանակներից մեկի վրա գրված է. «Սաունաներ կառուցեք, այլ ոչ թե՝ պատերազմ» (Build saunas not war!):

Աբորտների դեմ հանդես եկող ակտիվիստները կեղծ փորեր եւ Թրամփի դեպքով դիմակներ են կրում: Հակաֆաշիստների նշանների վրա վիրավորական գրություններ են: Ցուցարարների թվում են նաեւ բնապահպանները եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ազատ առեւտրի կողմնակիցները, ինչպես նաեւ նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանի քաղաքականությանն Ուկրաինայում:

Ինչպես նշում է AP-ն, բողոքները ցրված բնույթ են կրում: Ցուցարարների մի մասը կանգնած է ոստիկանական կորդոնի մոտ՝ երկու առաջնորդների հանդիպման վայրից քիչ հեռու, մյուս ցույցերն ընթանում են Հելսինկիի տեսարժան վայրերի մոտակայքում:

Հիշեցնենք, որ նախօրեին Հելսինկիում մարդու իրավունքների եւ սեռական փոքրամասնությունների, ժողովրդավարության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված երթ էր կայացել: Ակցիայի կազմակերպիչները հայտարարել էին, որ բողոքն ուղղված չէ հենց ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահների դեմ, սակայն կենտրոնացած է գլոբալ հիմնախնդիրների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ