News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նշելով, որ Հայաստանում ցավով են հետեւել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, հաշվի առնելով նաեւ մեր երկրի միջոցով ԵՏՄ շուկա մուտք գործելու հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են  առկա տնտեսական ներուժի իրացմանը, առաջիկայում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաեւ ընդգծել է սիրիահայերի կարեւոր դերը երկրի զարգացման ու կառուցման գործում:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Սիրիայի վերակառուցմանը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ