Հնդկաստանում 18 մարդ դատարանի առջեւ է կանգնել՝ 12-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով: AP-ի հաղորդմամբ՝ երեխային 7 ամիս շարունակ բռնաբարել են Չեննայ քաղաքում: Հանցագործների թվում են աղջկա բնակության շենքի անվտանգության ծառայության աշխատակիցներ, սանտեխնիկներ եւ սպասարկող անձնակազմի անդամներ:
Ըստ Times of India-ի՝ նրանք երեխային թմրանյութ են տվել, տարել ազատ բնակարաններից մեկն ու բռնաբարել: Դրանից հետո սպառնալիքով նրան ստիպել են լռել: Երեխային բռնաբարել են ավելի քան կես տարի, մինչեւ աղջիկն այդ մասին պատմել է ավագ քրոջը, վերջինն էլ ստիպել է ոստիկանություն դիմել:
Իրավապահները տղամարդկանց ձերբակալել են բռնաբարության, սպանության փորձի եւ սպառնալիքի մեղադրանքներով: