News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դրոնները (անօդաչու թռչող սարքեր) մեր կյանք մտան այնքան կտրուկ, ինչպես iPhone-ները՝ ինչ-որ պահի, վերածվելով խաղալիքի, որը կսկսի պահանջել ամեն հինգ տարեկան երեխա։

Իրականում դրոնները շատ ոլորտներում հեղափոխություն արեցին՝ հզոր մրցակցություն ստեղծելով տարատեսակ վերամբարձ կռունկերի, ուղղաթիռների, ինքնաթիռների, այժմ նաեւ ակվալանգերի համար: Ի տարբերություն ռազմական նշանակության դրոնների՝ այսպես կոչված քաղաքացիական դրոնները հիմնականում օգտագործվում են տեսանկարահանման համար։ Օդային դրոնների մասին բավականաչափ հայտնի է, ուստի այդ թեման բաց կթողենք  եւ կխոսենք ստորջրյա դրոնների մասին։

Բազմաթիվ կոմերցիոն ստորջրյա դրոններից առանձնանում է GENEINNO  ընկերության կողմից ստեղծված չինական դրոնը, ընկերությունը 2013 թվականից զբաղվում է ստորջրյա դրոնների ուսումնասիրությամբ ու արտադրությամբ։ Ստորջրյա դրոնների առավել թարմ մոդելը՝ Տիտանը կարող է հասնել մինչեւ 150 մետր խորություններ, հագեցած է 6 շարժիչներով, 4К տեսախցիկով, 3000lm (200 Վատտ) լուսավորությամբ, գունային կորեկցիայի լինզաներով եւ 1080р որակի վիդեո սթրիմի հնարավորությամբ։ Այս ամենը հրաշալի կերպով հեռակառավարվում է, անհրաժեշտ է միայն ներբեռնել հավելվածը հեռախոսին կամ թաբլետին եւ վերջ։ Մարտկոցը բավականացնում է 4 ժամ։

GENEINNO ընկերության դրոնը առավել խորաթափանց կոմերցիոն դրոնն է այսօրվա դրությամբ եւ ինձ հետաքրքրեց մի պարզ պատճառով։ Ձեռքի տակ այդպիսի դրոն ունենալով՝ կարելի է, վերջապես, ուսումնասիրել Սեւանի ջրերը եւ տեսնել, թե ինչ է «թաքցնում» մեր «ծովի» հատակը։ Ուսումնասիրության առարկա կարող է լինել ինչպես պատմությունը, այնպես էլ ջրի որակը, բուսական եւ կենդանական աշխարհի վիճակը։ Պատմական հետաքրքրությունը կոնկրետ է. 2012-ին 16 մետր խորության վրա ջրսույզները գտել էին 18 մետրանոց նավ, որը լավ պահպանվել էր: Հետագայում՝ 2015 թ.-ին, հայտնաբերվել է քարե բաժակ եւ ուղտի գանգ։ Անշուշտ, Սեւանի հատակը շատ հետաքրքիր պատմական բացահայտումներ է թաքցնում:

Էկոլոգիայի առումով ամեն ինչ շատ ավելի տխուր է։ Դեռեւս 2011 թվականին նշվում էր Սեւանը կեղտաջրերով եւ ծանր մետաղներով աղտոտելու մասին, լճի ճահճանալու եւ ձկնային պաշարների ոչնչացման մասին։ Սոթքում հանքաքարի արդյունահանման պատճառով թունավոր նյութերը ստորգետնյա ջրերի միջոցով ներթափանցում են Սեւան։

Այս բոլոր խնդիրները լուծելի են եւ խնդիրների որոշակիացման գործում մեծ դեր կարող է խաղալ ստորջրյա դրոնը, որը կընդլայնի լճի խնդիրների ուսումնասիրության հնարավորությունները, ինչպես նաեւ թույլ կտա տնտեսել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ