News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սուրբ Թադեոսի վանքում, որն աշխարհում ամենահին եկեղեցիներից է եւ գտնվում է Իրանի Չալդորան քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք, ի պատիվ այս առաքյալի տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, հայտնում է «Իրան.ռու»-ն:

Վանքը կառուցվել է Սուրբ Թադեոսի գերեզմանի վրա, որը Քրիստոսի առաքյալներից մեկն է: Սուրբ Թադեոսին հարգանքի տուրք մատուցելու համար եռօրյա արարողությունն անցկացվում է ամեն տարի Սուրբ Թադեոսի վանքում՝ Իրանի, Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Կանադայի եւ այլ երկրների հայերի ու ասորիների մասնակցությամբ:

Ավանդության համաձայն՝ Թադեոս առաքյալը քարոզել է Պաղեստինում, Արաբիայում, Սիրիայում եւ Միջագետքում ու տանջալից մահով մահացել է մ.թ. I դարի երկրորդ կեսում Հայաստանում: Ենթադրյալ գերեզմանոցը գտնվում է Սուրբ Թադեոսի հայկական վանքի տարածքում՝ ժամանակակից Իրանի հյուսիս-արեւմուտքում: Սուրբ առաքյալի մասունքների մի մասը պահվում է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ