News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

Հայտերն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչև 31-ը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Վարդանյանն այժմ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Արա վարդանյանը հրաժարական էր տվել դեռ հուլիսի 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ