News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ժամանակավորապես կփոխարինի Պետրոս Թերզյանը։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ Պետրոս Թերզյանը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա: Այնուհետեւ կհայտարարվի բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ եւ հանձնաժողովի կազմում ընդգրկել նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցչի, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանին»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն իր հրաժարականի դիմումը հուլիսի 9-ին ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ