ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Այս մասին NEWS.am—ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը։





























