Հարավային Կորեայի խոշոր սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած դանակահարությունից ութ մարդ է տուժել։ Հոկտեմբերի 13-ին այս մասին հայտնում է «Khan.co.kr» պարբերականը։
«Ինչխոնի խոշոր սուպերմարկետում 60-ն անց մի տղամարդ զենք է կիրառել՝ վիրավորելով ութ մարդու»,— ասվում է հրապարակման մեջ։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Ինչխոն քաղաքի Նամդոնգու շրջանում ոստիկանությունը ահազանգ է ստացել սուպերմարկետի սննդի գոտում (ֆուդկորտում) մարդկանց վրա դանակով տղամարդու հարձակման մասին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են դեպքի վայրում զենք պահած տղամարդուն։ Նրան մինչև ոստիկանության ժամանումը վնասազերծել են հենց այցելուները։
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ վնասվածքներ է ստացել ութ մարդ, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգի վիճակում։ Հարձակվողի պայուսակում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «մեծ քանակությամբ այլ զենքեր»։ Իրականացվում է հանցագործության հանգամանքների քննություն։





























