Էր Ռիադից համապատասխան հարցման դեպքում Կահիրեն մտադիր է Սաուդյան Արաբիային աջակցություն ապահովել հութիների դեմ պայքարում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։
«Ինչ էլ որ Թագավորությունը խնդրի մեզանից, մենք, անկասկած, կարձագանքենք։ Մենք անվերապահորեն ցանկացած տեսակի աջակցություն կտրամադրենք նրան»,— Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է նա։
Նա հավելել է, որ Եգիպտոսը սերտ կապեր է պահպանում նաև Պակիստանի և Թուրքիայի հետ՝ երկրներ, որոնք Սաուդյան Արաբիայի հետ մեկտեղ Մեքքայի պաշտպանական համաձայնագրի մասնակից են։ ԱԳ նախարարը նշել է, որ «Կահիրեն լրջորեն դիտարկում է այդ դաշինքին միանալու հնարավորությունը»։
Օգոստոսին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն հավաքական պատասխան է նախատեսում դաշինքի մասնակից երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում։
Հոկտեմբերի սկզբին Իսլամաբադն ու Անկարան համաձայնագրի շրջանակում Էր Ռիադի հետ պայմանավորվել են Սաուդյան Արաբիայի տարածքում զինված ուժեր տեղակայելու շուրջ՝ վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով։ Որոշումը կայացվել է նաև Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների վրա հութիների հաճախակի դարձած հարվածների պատճառով։
Անցած հանգստյան օրերին հարձակման է ենթարկվել Էր Ռիադում գտնվող «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանը։ Հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։





























