Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայում ընթացող դպրոցական բողոքի ակցիաներին, հայտնում է «BFMTV» հեռուստաալիքը։
Թունբերգին նկատել են մայրաքաղաքի հյուսիսային Սեն Դենի արվարձանում գտնվող Պոլ Էլյուարի անվան լիցեյի մոտ՝ ցուցարարների շարքերում։
Ֆրանսիայի տարածքում դպրոցականների և ուսանողների շարունակական բողոքի ակցիաների պատճառով 375 լիցեյի աշխատանք է ամբողջությամբ կամ մասնակիորեն խաթարվել։ Բողոքի ակցիաների սկզբից ի վեր տուժել է 215 դպրոցական, իրավապահ մարմինների ավելի քան 700 աշխատակից և կրթության ոլորտի մոտ մեկ տասնյակ աշխատակից։ Միջազգայնագետ-քաղաքագետ Ռուսլան Պանկրատովի կարծիքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների ամենահավանական վարկածը «ամենաստորին սանդղակից սկսված սոցիալական պայթյունն է»։





























