News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի իշխանությունները մոտ 900 զբոսաշրջիկի են տարհանում Գիլի արշիպելագի կղզիներից, որոնք գտնվում են Լոմբոկ կղզու մոտ, որտեղ կիրակի տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Տարերային աղետների կանխման գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին:

Գրեթե 200 ինդոնեզիացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ կղզիներից արդեն հեռացել են, եւս 700-ը տարհանման է սպասում, նշել է նա:

Վերջին տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 91 մարդ, տուժել են հարյուրավորները, ավերվել են հազարավոր տներ: Մի քանի հազար մարդու տարհանել են անվտանգ վայրեր, իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ