News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մտնում քաղաքական այն ուժերի ցանկի մեջ, որոնք ծնվել են ինչ-որ մեկի նախագծերի իրականացման արդյունքում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկության դեպքում վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿ-ն:

Սահակյանն ընդգծեց, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ն ունի ընտրված նախագահ, եւ ոչ թե՝ «նշանակված գործադիր տնօրեն»:

Խոսելով ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի այն հայտարարության մասին, թե ինքն իր ղեկավարին չի ծանոթացրել հանրապետական գործիչների մեկնաբանությունների հետ, քանի որ ԲՀԿ առաջնորդին ներկայացվում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչների մեկնաբանությունները, Սահակյանը հայտարարեց. «Քաղաքական գործիչներին գնահատական տալիս է ժողովուրդը, ոչ թե «նորաթուխ» մամուլի քարտուղարը։ Ծառուկյանի հայտարարության արձագանքել էին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը, նրանք երկուսն էլ փորձված քաղաքական գործիչներ են»:

Նշենք, որ Ծառուկյանի հայտարարությունը, թե ցակության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանին պատշաճության կոչ էին արել եւ խորհուրդ տվել ավելի պարզ արտահայտել իր մտքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան
Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը...
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է խիստ անհանգստացնող ցածր շեմի
Վարկանիշային ցուցանիշներն անհանգստացնող են…
«Փաստ». Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն
Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը…
«Ժողովուրդ». ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը
Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը…
«Հրապարակ». «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են
Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր…
Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանն իր նախագահության օրոք Հայաստանից հանել է 153 մլն դոլար. Politik.am
ԱՄՆ-ում հրատարակվող «в новом свете» ռուսալեզու ամենաազդեցիկ շաբաթաթերթը 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարում...