News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերին Լարսի անցակետում մեքենաների հերթը կիսով չափ կրճատվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

 «Դրական փոփոխություն կա, ռուսական հատավածից կիսով չափ կրճատվել է հերթը, վրացական մասից՝ նույնպես»,– ասել է փոխնախարարը։

Անդրադառնալով  նախկին իշխանության ներկայացուցիչների այն կարծիքներին, թե դա պայմանավորված է հայ–ռուսական հարաբերությունների վատթարացմամբ, Արմեն Փամբուկչյանը վստահեցրեց, որ այն քաղաքական ենթատեքստ չունի։ Հերթը պայմանավորված է զբոսաշրջիկների հոսքով. «Հերթում գտնվող մեքենաների մոտ 20 տոկոսն է հայկական համարանիշներով, մնացածը ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ եւ այլ համարանիշներ են, դա ռուս–վրացական սահմանն է։ Նախորդ  ժամանակաշրջանի համեմատ այս տարի տուրիստների  հոսքը այդ ճանապարհով 40 տոկոսով աճել է։ Գոյություն ունի անցակետի որոշակի ստանդարտ, թե օրվա կտրվածքով քանի մեքենա են բաց թողնում։ 170 բեռնատար մեքենա, 3 հազար մարդատար մեքենա են բաց թողնում, բայց  օգոստոսի 5–ի դրությամբ իրենք 500 բեռնատար եւ 15 հազար մարդատար մեքենա են բաց թողել»։ 

Ինչ վերաբերում է բեռնափոխադրողների վնաս կրելուն, փոխնախարարն ասել է. «Վնասների մասով ոչ մի արձանագրում չունենք, ես դա ասում եմ Միջազգային փոխադրողների ասոցիացիայի տվյալների վրա հիմնվելով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ