News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մրգերի եւ բանջարեղենի սեզոնի սկսվելուց հետո հայկական շուկաներում արձանագրվում են բանջարեղենի եւ բոստանային մթերքների բարձր գներ: Մասնագետները նշում են, որ 2017 թվականի համեմատ Հայաստանում միջին հաշվով գյուղատնտեսական արտադրանքը թանկացել  է 100-150 տոկոսով:

Այսօրվա դրությամբ շուկաներում մեկ կիլոգրամ պոմիդորի արժեքը հասնում է 250 դրամի, բուլղարական պղպեղի գինը` մինչեւ 350 դրամ: Չնայած ամառային սեզոնին թարմ կանաչու փունջը կարելի է գնել 200-250 դրամով, իսկ սուպերմարկետներում արժեքը հասնում է մինչեւ 360 դրամ: Պիկնիկի սեզոնին թանկ է նաեւ ձմերուկը  եւ սեխը՝ համապատասխանաբար 300 եւ 250 դրամ մեկ կիլոգրամի դիմաց:

Այս իրավիճակը հասկանալու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցել է մի քանի ֆերմերների եւ շուկայի վաճառականների հետ:

Վերավաճառողները նշում են, որ անբարենպաստ եղանակայաին պայմանները շուկայում տեղական ձմներուկների պակասին են հանգեցրել:

 «Ամեն ինչում մեղավոր են տաք ձմեռը եւ շոգ ամառը: Այս ընթացքում բոստանային կուլտուրաները  ժամանակից շուտ են հասունացել եւ շոգ եղանակը բացասաբար է ազդել բերքի վրա», - նշում են նրանք:

Տեղական արտադրանքի պակասը բարձր պահանջարկի ֆոնին լրացնելու համար, ձմերուկը ներմուծում են  Աստրախանից եւ Կախեթիից:

Առավել բարձր պահանջարկ ունեն ռուսական ձմերուկները: Չնայած դրանք ավելի թանկ են, սակայն, վերավաճառողները հավաստիացնում են, որ դրանց որակը տեղականից ավելի բարձր է:

Ձմերուկների եւ սեխերի մեծածախ գները շատ ավելի բարձր են, քան նախորդ տարվա ցուցանիշները: «Մինչ օրս լավ ձմերուկների մեծածախ գինը մեկ կիլոգրամի դիմաց 170-190 դրամ է, իսկ անցյալ տարի 100 դրամ էր:

«Թանկացել է նաեւ սեխը: Այս տարի վաճառվում է միայն տեղական արտադրանքը եւ մեծածախ գինը հասնում է մինչեւ 200-250 դրամ մեկ կիլոգրամի դիմաց, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 80-90 դրամ էր», - պատմում են վերավաճառողները:

Թեժ ամառը փորձություն է դարձել  ոչ միայն ձմերուկի, այլ նաեւ բանջարեղենի որոշ տեսակների համար: Ըստ Արմավիրի մարզի Ապագա գյուղից Դերենիկ Ադիկյանի, առաջին հերթին շոգից տուժել են պոմիդորները, պղպեղը եւ սմբուկը: Սա, իր հերթին, ազդել է մեծածախ գների վրա: Օրինակ, պղպեղի մեծածախ գինը անցյալ տարվա համեմատ աճել է 50 դրամով: Գների աճը ամենաքիչն ազդել է  սմբուկի վրա. մեծածախ գինը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 10 դրամով:

Այս տարի, ըստ Ադիկյանի, ոռոգման ջրի պակաս կա, որի արդյունքում ֆերմերները զրկվել են ժամանակին ոռոգման սեզոնը սկսելուց: «Այս հարցով զբաղվում են ջրօգտագործման միավորումները, չգիտեմ ինչու նրանք չեն հասցրել ժամանակին իրենց աշխատանքը կազմակերպել», - դժգոհում է ֆերմերը:

Գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքները շոգ եղանակից տուժում են՝ ընդ որում ոչ միայն Արարատյան դաշտավայրում: «Շիրակի մարզում ասում են, որ տապի պատճառով  կարտոֆիլը հողի տակ նեխում է», - ասում է նա:

Կանաչի վաճառողները եւս գների բարձրացման մեղավոր են համարում շոգը: Այսպիսով, Դաշտավան գյուղի բնակիչ Դոնարա Գրիգորյանը նշում է, որ թեժ արեւի պատճառով չի աճում գինձը, կանաչ սոխը եւ սպանախը:

Չնայած ընդունված կարծիքին, որ ներկայիս իրավիճակում ֆերմերները գերշահույթ են ստանում, ֆերմերները դրա հետ համաձայն չեն: Նրանց մասնավորապես ձեռնտու չէ սելիտրայի( 8-9 հազար դրամ) եւ ոռոգման ջրի գինը՝ 8 դրամ մեկ խորանարդի դիմաց:

 «Թող հնարավորություններ ստեղծեն  պարարտանյութերի եւ ոռոգման ջրի գների նվազեցման համար, եւ մենք ի պատասխան կիջեցնենք գները: Այսօրվա դրությամբ գյուղացիներն ու քաղաքացիները տուժում են», - ասում է Վեդիի բնակիչ Սերժիկ Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ