News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենդանիների պաշտպանները կոչ են անում խստացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժը: Օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Դինգո թիմ» ԲԸ ղեկավար Օվսաննա Հովսեփյանը հայտնեց, որ Հայաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված տուգանքները նվազագույն են եւ կենդանիներին չեն կարող պաշտպանել դաժանության դրսեւորումներից: Այսպես՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգման եւ սպանության համար տուգանք է նշանակվում ֆիզիկական անձանց համար նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց համար՝ 80-100-ապատիկի չափով:

Կենդանիների պաշտպանների կարծիքով՝ անթույլատրելի է կենդանիների ծանակման համար քրեական պատասխանատվության բացակայությունը:

«Դինգո թիմի» ներկայացուցիչները վերջին շրջանում կենդանիներին դաժան վերաբերվելու մի քանի ահազանգ են ստացել: Օրինակ՝ Ճամբարակ գյուղի բնակիչը զվարճանում էր իր շներին մեքենային կապելով եւ ճանապարհներով երթեւեկելով: Նման կասկածելի «զվարճության» արդյունքն էին կենդանիների մոտ բազմաթիվ կոտրվածքները: «Սակայն հաշվի առնելով, որ նա գործազուրկ էր, տուգանքի գումարը կազմեց 5-10 հազար դրամ»,- նշեց Հովսեփյանը:

«Մենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք մշակել, որի համաձայն նախատեսվում է բազմապատիկ մեծացնել տուգանքները, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիներին դաժան վերաբերվելու համար»,- հավելեց նա:

Հովսեփյանը տեղեկացրեց, այդ լրացումներն ուղղված են նաեւ իրավիճակի կարգավորմանը, երբ տերերն ուղղակի փողոց են նետում ձանձրացրած ձեռնասուններին: Նրա խոսքով՝ տվյալ դեպքում խոսքն անգամ թանկարժեք ցեղատեսակների մասին է, որոնց արժեքը մի քանի հազար դոլար է կազմում:

«Կարճ ժամանակահատվածում մենք մայրաքաղաքի փողոցներում գտել ենք հասկի ցեղատեսակի 8 շուն եւ 3 բենգալյան կատու: Ցավոք, ոմանք տնային կենդանիներ են սկսում պահել նորաձեւությանը հետեւելով եւ չեն ցանկանում նրանց համար պատասխանատվություն կրել»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ