News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրատվական կայքերի արգելափակման առնչությամբ։

contact.az–ը հայտնում է, որ վերջերս Ադրբեջանում դիֆամացիայի պատճառով տեղեկատվական կայքերի արգելափակումից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը օգոստոսի 10-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին սեղմ ժամկետներում բարեփոխել լրատվամիջոցների մասին օրենքներն ու նորմատիվ ակտերը։ Նա շեշտել է հանրային նշանակության բոլոր հարցերով պլյուրալիստական բանավեճի խրախուսման անհրաժեշտությունն ինչպես օֆֆլայն, այնպես էլ համացանցում. «Վեբ–կայքերի   արգելափակումը ծայրահեղ  միջոց է, որը կարող է լռեցնել քննադատության ձայները, հատկապես եթե դրանք պայմանավորված են դիֆամացիայի շուրջ բավականին վիճելի հայտարարություններով։ Սա խոչընդոտում է տեղեկատվությանը հանրության հասանելիությանը եւ բացասաբար է ազգում լրատվամիջոցների պլյուրալիզմի եւ խոսքի ազատության վրա»,–ասել է Դեզիրը։

Ըստ հաղորդագրությունների՝ օգոստոսի 7-8-ը Տրանսպորտի, կապի եւ նորագույն տեխնոլոգիաների նախարարության խնդրանքով Բաքվի շրջանային դատարանները կարգադրել են արգելափակել 4 լրատվական կայքեր, դրանք են՝ az24saat.org, xural.com, arqument.az եւ monitortv.info։ Նշվում է, որ այս առցանց հարթակներում հրապարակված որոշ հոդվածներ պարունակել են զրպարտչական հայտարարություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

«Զանգվածային լրատվության միջոցներին առնչվող ցանկացած սահմանափակող միջոց կարող է արդարացվել միայն միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ հիմնված չափազանց հստակ իրավաբանական հիմնավորումների եւ ոչ խտրական չափորոշիչների վրա»,–շեշտել է Դեզիրը։

Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել  «Ազադլիգ» (azadliq.info) թերթի կայքի, «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության (azadliq.org), ինչպես նաեւ լրատվական «Ադրբեջանական ժամ» (azerbaycansaati.com եւ azerbaycansaati.tv),  Meydan TV (meydan.tv) եւ Turan TV (kanalturan.com) պորտալների շարունակվող պետական արգելափակման շուրջ։

Հուլիսի 23-ին Դեզիրը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել Bastainfo.com, Criminalaz.com, Topxeber.az եւ Fia.az առցանց հարթակների արգելափակման պատճառներն ու հիմնավորումների օրինականությունը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ երկրի ամենամեծ մեդիախմբին՝ ԱՊԱ հոլդինգին պատկանող   մի քանի պարբերականներ 2018 թվականի օգոստոսի 1-ից կասեցրել են իրենց գործունեությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ