News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին քաղաքական գոծիչները, որոնք իշխանությունը բռնազավթել էին, պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում քաղաքական դաշնակիցներ ձեւավորել, որոնք նախորդ տարիների քաղաքական գնահատականը կտային:

«Նախկին քաղաքական գործիչները ոչ միայն քաղաքական ծրագրեր ունեին, այլեւ գործել են քրեա-օլիգարխիկ համակարգի շրջանակում: Եվ, այո, այն ամենն, ինչ արվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական ենթատեքստ ունի»,- պարզաբանեց Արշակյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ եթե նախկին նախագահին կալանավորում են, ապա դա արդեն քաղաքական գործընթաց է դառնում, իսկ մեղադրանքը ստանում է քաղաքական ենթատեքստ: Սական նա հավելեց, որ այս գործում կարող են լինել նաեւ քրեական հանգամանքներ, որոնք կարող են պարզել իրավապահ մարմինների աշխատակիցները:

Միաժամանակ, ըստ Արշակյանի, Հայաստանում եւ Ղարաբաղում որոշ կառույցների արձագանքը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը այս գործի հետ անմիջաբար կապված չէ:

«Սա ընդամենը անմեղության կանխավարկածը հարգելու փորձ է: Նրանք, ովքեր հայտարարում են, որ պետք է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, իրականում նրան այդ կերպ չեն պաշտպանում: Խնդիրն այն է, որ մեր երկրում կալանքի ինստիտուտը չարաշահվում է»,- եզրափակեց Արշակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ