News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ՌԴ գերագույն դատարանը չորեքշաբթի օրինական է ճանաչել հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին արտահանձնելու Գլխավոր դատախազության որոշումը, որտեղ նրա դեմ խարդախության գործ է հարուցված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ի թղթակիցը դատարանի դահլիճից։

«Դատարանը վճռել է՝ Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետությանը արտահանձնելու՝ ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը թողել անփոփոխ եւ ճանաչել օրինական ու հիմնավորված, վերաքննիչ բողոքը չբավարարել»,–նշված է վճռում։ Տղամարդը մոտ օրերս կարտահանձնվի Հայաստան։

Քրեական պատասխանատվության ենթարկելու համար Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու՝ Գլխավոր դատախազության որոշման բողոքը  ՌԴ գերագույն դատարանի կողմից երկրորդ անգամ է քննության առնվում։ 2018 թվականի ապրիլի 19-ին գերագույն դատարանը չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը, որով Հայաստան արտահանձնելու որոշումը օրինական էր ճանաչվում, եւ գործն ուղարկվել էր նոր քննության, սակայն Գլխավոր դատախազության որոշումը կրկին օրինական էր ճանաչվել։

Փաստաբան Դմիտրի Ռոշչինը խնդրել է նիստը հետաձգել, քանի դեռ ՌԴ քննչական կոմիտեն որոշում չի կայացրել այդ հարցով։ Դատարանը մերժել է։

Փաստաբաններից Պավել Տիմոշենկոն հիմնավորել է, որ Գլխավոր դատախազության որոշումը պետք է անհիմն համարել  ընթացակարգային խախտումների պատճառով, իսկ մեղադրյալին պետք է թույլ տալ մեկնել ԱՄՆ։ Նրա կարծիքով՝ Հայաստանն ոչ մի հիմք չունի պահանջել պրոդյուսերի արտահանձնումը, քանի որ նրա դեմ հարուցված գործը փաստացի խախտում է տարածքային իրավազորությունը եւ կեղծված է։

Ապրելով ԱՄՆ-ում՝ Մարտիրոսյանը որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է Survivor եւ Sin City, Patrol, Frozen ground եւ Escape plan  գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, որոնցում հանդես են եկել դերասաններ Սիլվեստր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը եւ Ջեյք Ջիլենհոլը: Նրա խոսքով՝ 2001 թվականից Մարտիրոսյանն աշխատել է Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Վիտալի Գրիգորյանցի ընկերությունում՝ որպես ներդրումների, անշարժ գույքի եւ կինոբիզնեսի բաժնի գլխավոր տնօրեն:

2017 թվականի հոկտեմբերից 59-ամյա պրոդյուսերը գտնվել է  Մոսկվայի քննչական մեկուսարանում արտահանձման վերաբերյալ Հայաստանի հայտը պատճառով: Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011-2013 թվականներին նա յուրացրել է ֆիլմի գնման իրավունքի համար հատկացված 50 մլն դոլարը: Հայաստանում քրեական գործի հարուցումը բացատրվում է նրանով, որ Հայբիզնեսբանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում:

Ռոշչինը եւ նրա պաշտպանյալը պնդում էին, որ պրոդյուսերի քրեական հետապնդումը կեղծվել է, իբր, որպեսզի նա չկարողանա դրական ֆիլմ նկարահանել Վլադիմիր Պուտինի մասին՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: Ռոշչինը պնդում էր, որ «Մարտիրոսյանի կալանքը սադրանք է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, որի նպատակն է խափանել նրա ֆիլմի նկարահանումները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգավանդի ճանապարհին BMW-ն մխրճվել է ճաղավանդակների մեջ․ կան վիրավորներ
Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն․․․
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել «Գեղամա» հեռուստաընկերության 62-ամյա լրագրողին. նա մահացել է (ֆոտո)
Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242...
Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Նելլի Առուստամյանին
Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է․․․
Նոր Գեղիում 4 անձ է դանակահարվել. Հարուցվել է քրեական գործ
Նախնական տվյալներով՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են Նոր Գեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ...
Համացանցում ոստիկանների մասնակցությամբ սկանդալային տեսանյութ է հրապարակվել, որոնք փորձում են մորից երեխային խլել
Կինը գոռում է, որ ոստիկանները ցավեցնում են իր երեխային...
Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է
Վթարի վայրի հարևանությամբ ապրողներն ու հետո նաև գյուղի բնակիչները բողոքում էին․․․
Ամենաշատ
Partner news