News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան Վաշինգթոնի դեմ վճռական բողոք է արտահայտել ԱՄՆ–ի կողմից շարունակվող ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների առնչությամբ, ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«ԱՄՆ տարածքում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչների եւ հյուպատոսական հաստատությունների նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից շարունակվող միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների առնչությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Պետական դեպարտամենտի դեմ վճռական բողոք է արտահայտել՝ դիվանագիտական կապուղիներով համապատասխան հայտագիր ուղարկելով»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։  

«Այս իրավիճակում, որի հետեւանքները դուրս են գալիս ռուս–ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակից եւ շոշափում են ամբողջ միջազգային հանրության շահերը, հրավիրվել է նաեւ ՄԱԿ–ի ուշադրությունը։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին է փոխանցվել ՌԴ համապատասխան հաղորդագրությունը ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի զեկույցի պատրաստման համար»,–նշել են ՌԴ ԱԳն–ում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ