News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում:  Րոպեներ անց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մաշտոցի 10 հասցեից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին 20-ամյա Դանիել Չիբիզովին: Նրա մոտից հայտնաբերվեց ավելի քան 15.000.000 դրամ:  Դանիել Չիբիզովը ձերբակալվել է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ժամեր անց նմանատիպ ահազանգ ստացվեց ոստիկանության Հրազդանի բաժնում: Հայտնում էին, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում տեղադրված բանկոմատի մոտ ինչ-որ մեկը անհասկանալի գործողություններ է իրականացնում:

Նշված հացեում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նկատեցին 25-30 տարեկան մի տղամարդու, որը բանկոմատից հանում էր մեծ քանակությամբ գումար և լցնում պայուսակը: Ոստիկաններին նկատելով նա փորձեց դիմել փախուստի, սակայն բռնվեց և գողություն կատարելու կասկածանքով բերման նեթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին:

Պարզվեց նրա ինքնությունը՝ 31-ամյա Անտոն Լոգինով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց մոտ 9 միլիոն դրամ գումար, արտասահմանյան բանկային քարտեր և այլ երկրների թղթադրամներ: Նա ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված երկու դեպքերի հանգամանքները պարզելու՝ ինչպես նաև հնարավոր փոխկապակցվածությունն ու հափշտակության եղանակը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ