News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտավայրում ցեցի տարածման հարցում Թուրքիան է ներքաշված։ Այսպիսի տեսակետ է հայտնել Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը օգոստոսի 21-ի հրավիրված մամուլի ասուլիսին։  

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ձեւավորված իրավիճակը միայն նպաստում է նրան, որ հայրենական գյուղմթերքը իր տեղը զիջի ներկրվածին։ Մասնավորապես, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ երկար տարիներ է պետական մակարդակով պայքար չի տարվում այնպիսի վնասատուների դեմ, ինչպիսին ցեցն է։ Ցեցը, ինչպես տեղեկացրել է փորձագետը, վնաս է հասցնում առաջին հերթին այնպիսի բանջերեղենների, ինչպես պոմիդորն է, պղպեղը, սմբուկը։

Բերբերյանը ցեցի հերթական տարածումը համարեց գործոններից մեկը, որն ազդել է այս տարի բոստանային կուլտուրաների գների աճի  վրա։ Օրինակ, նախորդ տարվա համեմատ, պոմիդորի գինը աճել է 300 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, վերամշակող ձեռնարկությունները մթերման գները սահմանել են 30-40 դրամի սահմաններում մեկ կիլոգրամ պոմիդորի դիմաց։

«Շուկայում բարձր գների պայմաններում  ոչ մի գյուղացի չի վաճառի իր ապրանքը ձեռնարկությանը այդ գնով։ Արդյունքում մեր ձեռնարկությունները ինչպես նախկինում ցածր գներով Թուրքիայից կգնեն տոմատի մածուկ, իսկ այստեղ կվաճառեն հայրենական արտադրանքի տեսքով»,–հայտարարել է փորձագետը՝ հավելելով, որ իրերի այդպիսի դրությունը շատ շահավետ է Թուրքիային եւ նա կարող է ներգրավված լինել Արարատյան դաշտավայրում ցեցի տարածման հարցում։

«Հայաստանում կա 30 հազար տոննա տոմատի մածուկ արտադրելու ներուժ, սակայն այն չենք օգտագործում»,–շեշտել է նա՝ չբացառելով հավանականությունը, որ մոտ ապագայում Հայաստան կսկսեն ներկրել էժան պոմիդոր նաեւ ՌԴ–ից։

Բոստանային մշակաբույսերի գնի աճի վրա ազդող մյուս գործոնների թվում Բերբերյանը նշեց ոռոգման համակարգում լուրջ խնդիրները, երբ օրենսդրական մակարդակով ջրօգտագործողների համայնքին մենաշնորհ է տրվում այդ ոլորտում։ Արդյունքում գյուղացիները այլ տարբերակ չունեն, քան ոռոգման ջուրը գնել այդ համայնքից։

Միաժամանակ Բերբերյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ մի շարք ՀԷԿ–եր աշխատում են ջրամբարների ջրի հաշվին, որը եւս հարցեր է առաջացնում։

Չնայած այն բանին, որ կարտոֆիլը նույնպես թանկացել է 70-80 տոկոսով, փորձագետը դրական կանխատեսումներ է արել առանձին մարզերում սպասվող բերքի առնչությամբ։ Այսպես, Վարդենիսի մի քանի կարտոֆիլային դաշտերում նա կանխատեսում է մինչեւ 50 տոննա բերք։

Ինչ վերաբերում է խաղողին, ապա այստեղ բերքի առնչությամբ իրավիճակը գնահատվում է կայուն, միակ բանը, որը մտահոգում է Բերբերյանին, սնկային հիվանդությունների զարգացումն է եղանակային պայմաններից ելնելով։

Փորձագետը չի շրջանցել նաեւ ձմերուկի շուկայում իրավիճակը։ Չնայած ուժեղ սելավային հոսքերին, որի հետեւանքով օգոստոսի 19-ին ոչնչացվել է ձմերուկի բերքի զգալի մասը Արմավիրի մարզի երեք համայնքներում, Բերբերյանը շեշտեց, որ սա չի կարող նշանակալի ազդեցություն գործել Հայաստանի գյուղատնտեսական շուկայի վրա ընդհանուր առմամբ։ Նրա խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում հանրապետություն է ներկրվել լավ որակի 1100 տոննա ռուսական ձմերուկ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ