News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանում Համաշխարհային ցանցի օգտվողների թիվը հասել է 802 միլիոնի, 2018 թվականի միայն առաջին կեսին այն ավելացել է 3.8 տոկոսով կամ 29.68 միլիոն մարդով: Այս մասին հաղորդվում է Չինաստանի տեղեկատվական ինտերնետ կենտրոնի (CNNIC) զեկույցում:

Զեկույցի համաձայն համացանցի հասանելիություն ունի Չինաստանի բնակչության 57.7 տոկոսը: Բջջային ինտերնետից օգտվում է 788 մլն մարդ. երկրի ինտերնետ օգտվողների ընդհանուր թվի 98.3 տոկոսը: 2017-ի վերջին այս ցուցանիշը հասել էր 97.5 տոկոսի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միեւնույն ժամանակ, համակարգչից կամ նոութբուքից ցանցին միացող օգտվողների թիվը 2017 թվականի վերջի համեմատ նվազել է 4.1 եւ 1.3 տոկոսով համապատասխանաբար:

Բջջային վճարումներ կատարող մարդկանց թիվը նույնպես աճում է: Եթե 2017 թվականի վերջին նման վճարումներն օգտագործել է ինտերնետ օգտագործողների 65.5 տոկոսը, ապա 2018-ի հունիսի վերջին այդ ցուցանիշը հասել է 71.9 տոկոսի:

Ժամանցային հավելվածների շարքում չինացիների շրջանում ամենատարածվածը կարճ տեսանյութերով հավելվածներն են, դրանցից օգտվում  է ինտերնետ օգտագործողների 74.1 տոկոսը:

Չինաստանում կառավարության ծառայություններից համացանցի միջոցով օգտվում է 470 մլն մարդ՝ ընդհանուր օգտագործողների 58.6 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ