ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Վաշինգթոնի կողմից ֆինանսավորման կրճատման հավանականությունը «ճակատագրական» չի լինի կառույցի համար, հաղորդում է AP-ն:
Սակայն Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հուսով է, որ այլ երկրները կշարունակեն ակտիվորեն աջակցել ՄԱԿ-ի այս կարեւոր ինստիտուտին:
Ավելի վաղ Վաշինգթոնի ֆինանսավորման կրճատման ցանկության վերաբերյալ հայտնել էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: