News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւավորված են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերություններ: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամության խմբերը. երկկողմ շփումներն ու փոխայցելություններն նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլեւ միջպետական հարաբերություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ 2018թ. փետրվարին Իրան կատարած այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ այս հարցում նպատակային գործունեություն է ծավալում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա առեւտրատնտեսական հարաբերությունների համար:

Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա՝ խմբի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես աջակցել են միմյանց:

Ռամեզան Ալի Սոբհանիֆարը եւս միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային հարաբերությունների դինամիկ զարգացման միտումներին, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ