News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա պոմիդորի գինն է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ։ Այսօր՝ սեպտեմբրի 7-ին լրագրողների հետ զրույցում  այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրաքին մեկնաբանել բացահայտված չարաշահումները։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ամեն օր զարմանում է թալանի ու չափաշահումների մասշտաբներից, Շարմազանովն ասաց.  «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն Live  ա մտնում, կամ գործ անելու փոխարեն կառավարության մեր գործընկերները զբաղված են շոուներ անելով։

Հասկանում ենք, որ Հին Հռոմից դեռեւս կա հաց եւ տեսարաններ։ Հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանն էժանացավ, աչքներս մեռան մտցնելով: Բանանն էժանացավ՝ միսն էլ 100 անգամ թանկացավ»։

Նկառառմանը, թե հանրությունը Փաշինյանին լավ է ընդունում՝ ՀՀԿ–ական պատգամավորը նշեց. «Հանրությունը Հիտլերին էլ է լավ ընդունել, Ստալինին էլ, Մաո Ցզեդունին էլ, Ռոբեսպիերին էլ ծափահարել է»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Փաշինյանին Հիտլերի ու Ստալինի հե՞տ է համեմատում, Շարմազանովը պատասխանեց. «Ո՛չ, լեգիտիմությունն եմ ասում, որ ասում եք՝ հանրությունը հիմա Փաշինյանին ծափահարում է, հանրությունը նրանց էլ է ընդունել ու ծափահարել»:

Հարցին, թե իր աշխատասենյակում ոտքը ոտքին գցած Կարեն Կարապետյանը ավելի լա՞վ է աշխատել, քան Փաշինյանը, նա նշեց. «Կարեն Կարապետյանը ոտքը ոտքին գցած չի նստել, շատ լավ աշխատել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ