News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Իդլիբում իրավիճակը կարգավորելու ծրագիր է ներկայացրել, ըստ որի տեղական քաղաքացիական բնակչությունը եւ երաշխավոր երկրները պետք է խնդրեն զինյալներին հեռանալ բնակավայրերից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բնակչությունը չպետք է հեռանա: Բնակավայրերից, գյուղերից պետք է հեռանան զինյալները: Ան-Նուսրան», - ասել է նա ուրբաթ` տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Նրա կարծիքով, սա լուծելի խնդիր է: Մասնավորապես, ըստ հատուկ դեսպանորդի, Իդլիբում 3 միլիոն մարդկանց 98.5-98.8 տոկոսը քաղաքացիական անձինք են, ովքեր «ձայնի իրավունք ունեն»:

 «Իդեալական տարբերակում բոլոր զինված մարդկանց, բոլոր զինյալներին, պետք է վերջնաժամկետի սահմանմամբ խնդրել իրենց ռազմական ներկայությունը, բազաները բնակավայրերից, գյուղերից հեռացնել: Բնակավայրերն այդ ժամանակ կմնան տեղական քաղաաքացիական խորհուրդների եւ տեղական ոստիկանության վերահսկողության տակ», — առաջարկել է Միստուրան:

Մասնավորապես, նման խնդրանքը պետք է փոխանցել Ան-Նուսրայի զինյալներին, եւ ըստ նրա, երաշխավոր պետությունները պետք է դա անեն: Այս հարցում Միստուրան ամենից շատ հույսը դնում է  Թուրքիայի վրա, որը կարող է հանդես գալ կոշտ հայտարարություններով:

Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է հանդես գան որպես այս տարբերակի հիմնական երաշխավորներ, կարծում է Միստուրան: Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ այդ ծրագրի իրականացման փորձերի ժամանակ օդային հարվածներ եւ խոշոր հարձակումներ չի իրականացնի բնակավայրերի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ