Google ընկերությունը կարող է Google Play հավելվածների առցանց խանութի համար Google Play Points անվանումով լոյալության ծրագիր գործարկել:
Այս մասին ակնարկները հայտնաբերել է բջջային ծրագրավորողների XDA Developers համայնքի օգտվողներից մեկը՝ ուսումնասիրելով է Google Play Store-ի ծածկագիրը վերջին 11.6.15 տարբերակում, հաղորդում է Ferra-ն:
Այս ծրագրի շրջանակներում օգտատերերը կկարողանան յուրաքանչյուր գնման համար միավորներ ստանալ, որոնք հետագայում կկարողանան ծախսել հավելվածներում գնումների ժամանակ կամ դրանցով լիցքավորել Google Play-ի հաշվեկշիռը: 1 միավոր ստանալու համար հարկավոր է 100 իեն ծախսել, ինչը մոտ 0.9 դոլար է: Այսինքն ԱՄՆ-ի համար 1 միավորը կարող է 1 դոլար արժենալ: