News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար Սիրիայի իրադրությունը վիթխարի նշանակություն ունի: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Սիրիայի իրադրությունը ահռելի նշանակություն ունի նաեւ տարածաշրջանում կայունության տեսակետից: Մեզ մտահոգում է մեր հայրենակիցների անվտանգության հարցը»,- շեշտեց նախարարը: Նա հիշեցրեց, որ Հայաստանն արդեն Սիրիայից մեծ թվով փախստականների է ընդունել, իսկ հայրենակիցներին սատարելու համար Դամասկոսում դեսպանատնից բացի, գործում է հյուպատոսություն Հալեպում: «Հայաստանը նաեւ բազմիցս Սիրիա հումանիտար օգնություն է ուղարկել»,- ընդգծեց նախարարը:

«Կարեւորագույններից մեկն է մնում մեր հայրենակիցների անվտանգության հարցը: Մեր գործընկերների հետ աշխատելիս մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»,- հայտարարեց Մնացականյանը՝ պատասխանելով ավելի վաղ բարձրաձայնված Սիրիայում հումանիտար առաքելությանը Հայաստանի մասնակցության գաղափարի մասին հարցին: «Անցյալում էլ է ՌԴ-ն Հայաստանին օգնել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հարցում: Եվ այստեղ միասին կաշխատենք, որ կարողանանք հումանիտար ենթատեքստում տեղում օգնություն ցույց տալ»,- նշեց նախարարը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Սիրիայում հումանիտար առաքելությանը Հայաստանի հնարավոր մասնակցության մասին: Առաքելության մանրամասները դեռեւս հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ