News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջում տեղադրված տեսանյութում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել ԱՄՆ կառավարությանը ճանաչել այն:

«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և դրա հետնորդը՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը, միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի հանդեպ: Չափազանց երկար ժամանակ է, ինչ մեր սեփական կառավարությունը զուգակցել է Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա:

Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սարսափելի հանցագործությունը, որպեսզի թույլ չտանք, որ նման դեպքեր նորից կրկնվեն: Սա նաև նշանակում է թուրքերի վրա ճնշում գործադրել, որպեսզի ճանաչեն իրենց անցյալ մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի ղեկավարությամբ ապացուցել է, որ սեփական ժողովրդին է բռնաճնշում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նա թուրքերի հետ միևնույն դաժանությամբ է վարվում, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- ելույթում ասել է Թեդ Փոն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ