News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձել է Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե քաղաքական որոշ ուժեր պաստառներ են փակցնում օրենքով չթույլատրված տեղերում, որին կցել էր Մետրոպոլիտենում փակցված քարոզչապաստառների լուսանկարներ։

NEWS.am–ին ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց հարցմանն ի պատասխան  Երևանի մետրոպոլիտենը իրազեկել է, որ պաստառները փակցվել են ՀՀ  ընտրական օրենսգրքի պահպանմամբ՝ որոշ կուսակցությունների և դաշինքների հետ կնքած պայմանագրերի հիման վրա։

Մետրոպոլիտենը թույլատրել է կայարաններում՝ գովազդի համար նախատեսված մակերեսին, տեղադրել նախընտրական քարոզչապաստառները:

Սա հաշվի առնելով՝ ԿԸՀ–ն արձանագրել է, որ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ:

ԿԸՀ հանձնարարությամբ՝ Երևանի  տարածքային 10 ընտրական հանձնաժողովների անդամները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքում եւ ստուգում քարոզչության համապատասխանությունը օրենքին։

 Մինչեւ այսօր հայտնաբերել են ՀՀ ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ եւ հանել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ