News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Որեւէ երկրի նախագահի, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկատվություն է շրջանառվում, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարեւեց ու գնաց: Որեւէ երկրի նախագահի հետ, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որեւէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որեւէ խոսակցություն տեղի ունենա, դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք սահմանին լարված է, որովհետեւ հակառակորդի կրակոցից նաեւ խաղաղ բնակիչ է վիրավորվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սահմանին արդեն 30 տարի է՝ լարված է, իսկ վիրավորված քաղաքացու հետ հեռախոսազրույց է ունեցել:

Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանը հատած 16-ամյա քաղաքացուն արտահանձնելուն, Փաշինյանը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանությանը:

Ավելի վաղ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Քյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ