News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մետիսը ՌԴ–ին մեղադրել է Մակեդոնիայում հանրաքվեի վրա ազդելու փորձի մեջ։ Հանրաքվեն կարող է երկրի համար ճանապարհ բացել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար, փոխանցում է AP–ն։

Նա հայտարարել է, որ Մոսկվան իր փողերն ու ազդեցությունը օգտագործում է, որ ազդի առաջիկա հանրաքվեի վրա երկրի անվանափոխման շուրջ, որը թույլ կտա Մակեդոնիային սկսել ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթաց։ Այս գործընթացի համար Սկոպյեի մուտքը արգելափակում է Հունաստանը, որը պնդում է երկրի անվանափոխման շուրջ՝ համարելով, որ ներկայիս անվանումը սպառնում է իր տարածքային ամբողջությանը։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է՝ կասկած չկա, որ Մոսկվան ֆինանսավորում է ռուսամետ խմբերին, որ ազդեն հանրաքվեի արդյունքների վրա, որը կկայանա սեպտեմբերի 30-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ