News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հավաքների ընթացքում կարևոր էր պահպանել դրանց խաղաղ բնույթը: Այս մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հատուկ հրավերով Վարշավայում ընթացող բարձրաստիճան համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը 2018 թվականի ապրիլ-մայիսի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում: Մասնավորապես, շուրջօրյա արտակարգ ռեժիմով աշխատանքը, այցերը ոստիկանության բաժիններ ու ձերբակալվածների պահման վայրեր, հավաքների շուրջօրյա դիտարկումը և այլն:

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև խոսքի ու հավաքների ազատության կարևորությանն ու դրա ապահովման երաշխիքներին: «Ապրիլ-մայիսին տեղի ունեցած հավաքների ընթացքում կարևոր էր պահպանել դրանց խաղաղ բնույթը, իսկ այդ հարցում մեծ դեր ունեցավ այդ ժամանակ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր, իսկ ներկայում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր կոչերով անընդհատ հորդորում էր հավաքների մասնակիցներին պահպանել հանդուրժողականություն, խաղաղ վարքագիծ և թույլ չտալ բռնություն: Առհասարակ, պետք է գործադրել բոլոր ջանքերը ատելության խոսքի կամ անհանդուրժողականության ցանկացած դրսևորում բացառելու համար»,- նշել է օմբուդսմենը:

Որպես մարտահրավեր՝ Արման Թաթոյանը խոսել է այդ ամիսներին սոցիալական ցանցերում ամեն օր զարգացող կեղծ օգտահաշիվների ու նման խմբերի առկայության մասին, որոնք ագրեսիվ գրառումներ են կատարել և բռնության կոչեր հնչեցրել: Նշվել է նաեւ լրագրողների պաշտպանված աշխատանքի անհրաժեշտության հարցը:

Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը միջազգային ասպարեզում խոսքի ու հավաքների ազատության պաշտպանության հարցում։ Մասնավորապես, ընդգծվել է այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսիք են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI), ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, Եվրոպայի խորհուրդը և այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ