News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստից առաջ վատացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ, այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը։ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին դատարան ներկայացրեց Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր՝ միջնորդելով այդ հիմքով հետաձգել դատաքննությունը։ Խանդոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ չի կարող մասնակցել գործի քննությանը։ Ղարագյոզյանը նշեց, որ իր պաշտպանյալը նիստից հետո պետք է գնա հիվանդանոց՝ հետազոտության։

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 17–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխել «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը։

Ըստ մեղադրանքի՝ Խանդոյանը 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ զավթել եւ պահել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ։ 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում Խանդոյանը կամովին ազատել է  ՊՊԾ գնդի տարածքը եւ հանձնվել իրավապահ մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ