News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես չեմ դիմել Ոստիկանություն, բացարձակապես մտադրություն չունեի դիմելու, որովհետեւ կարծում եմ, որ իրենք բոլոր հնարավորությունները ունեին տեսնելու, թե սոցիալական ցանցերում ինչ է կատարվում իմ  հանդեպ, իրենք զանգահարել են ինձ, խնդրել են փաստեր, ես ներկայացրել եմ ընդամենը շատ աննշան փաստեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող քարոզարշավի ժամանակ։

Իր եւ «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի հանդեպ սեւ քարոզչության փաստերի թվում Զոհրաբյանը Ոստիկանությանն է տրամադրել, իր խոսքով, պետական կառույցներում՝ Սփյուռքի եւ Կրթության նախարարություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ավագանու անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ֆեյսբուքյան գրառումներից։

«Ամենագռեհիկ, ամենահարբած, խուլիգան, փողոցային մուժիկի հայհոյանքներ՝ ի դեպ, կանայք, Սփյուռքի նախարարության աշխատակից ոմն Անուշ Լալայան, հայհոյանքը չեմ ասի, որովհետեւ ինձ թույլ չեմ տա վերարտադրել այդ հայհոյանքները, եւ նաեւ Սփյուռքի նախարարի վարորդի ե՛ւ իմ, ե՛ւ Արտակ Զեյնալայնի մասին հայհոյանքներն եմ տրամադրել»,–ասաց քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն։

Զոհրաբյանը Ոստիկանություն է ուղարկել նաեւ իր հասցեին սպառնալիք. «Ինչպես նրանցից մեկն էր գրել՝ մեր թեկնածուին կամ վարչապետին բան ասացիր՝ փրթիկ–փրթիկ կանեմ»։

Նա նշեց, որ ֆեյքերը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան. «Ամբողջ փաստերը կան, բոլորը հատ–հատ պատասխան են տալու»։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բոլոր փաստերը տրամադրելու է նաեւ միջազգային ատյաններին. «Որեւէ մեկը թող իմ հետեւողականությանը եւ վճռականությանը չկասկածի»։

 «Ինձ համար ամենասարսափելին այն է, որ ադրբեջանական մամուլն է գրում՝ տեսեք ինչ են անում Նաիրա Զոհրաբյանին, մի կնոջ, որը Ստրասբուրգում եւ միջազգային կառույցներում պաշտպանում է Արցախի շահը»,–ասաց թեկնածուն։

Հայհոյանքներ տեղալը, Զոհրաբյանի համոզմամբ, վկայում է մրցակցի թույլ լինելու մասին. «Սա մեկ բանի մասին է խոսում, որ իրենք վախեցած են, որ իրենք խուճապի մեջ են։ Եթե վախեցած չլինեին, ապա մրցակցի հանդեպ նման անբարո գործելաոճ չէին որդեգրի»։

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որը հայտարարությամբ անդրադարձել է սոցիալական ցանցերում իր հանդեպ հակաքարոզին։

«Այս առումով ես համարում եմ սա ամենանողկալի ընտրապայքարը, որին ես մասնակցել եմ»,–եզրափակեց քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Փաշինյանին լրագրողները հարց էին ուղղել քարոզարշավի ընթացքում պետական մակարդակով տեռորի ահազանգի մասին։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն անպայման կզբաղվի, տեսնի՝ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ։ Դիտարկմանը՝ արդյոք  որեւէ թեկնածուի դեմ աշխատանք չի՞ տարվում, վարչապետը պատասխանել էր. «Ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ