News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու սահմանների պարամետրերը, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Տառացիորեն նախորդ օրը Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմանականացված գոտու սահմանների կոնկրետ անցումները»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Դրա հետ մեկտեղ Լավրովը հավելել է, որ Իդլիբում ապառազմանականացված գոտու ստեղծման համաձայնությունը միջանկյալ քայլ է:

Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ միջոցառում է, քանի որ թույլ կտա կանխել շրջանում ապաէսկալացիայի գոտում սիրիական զորքերի դիրքերի եւ Հմեյմիմում ռուսական ռազմաբազայի վրա կրակոցների շարունակվող դեպքերը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել էին սիրիական Իդլիբի նահանգում զինված ընդդիմության եւ կառավարական զորքերի շփման գծի երկայնքով ապառազմանականցված գոտի ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ