News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դիվանագետները չեն կապվել WikiLeaks-հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացուցիչների հետ կամ Լոնդոնում Էկվադորի դեսպանության ներկայացուցիչների հետ՝ Մեծ Բրիտանիայից նրա փախուստը կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով բրիտանական The Guardian-ի հոդվածը, ըստ որի Ռուսաստանի դիվանագետները փորձել են կազմակերպել Ասանժի փախուստը։

«Առանձին նշենք, որ ՌԴ դեսպանությունում էկվադորյան դիվանագետների հանդիպումներին դավադիր բնույթ վերագրելու փորձերը չեն դիմանում որեւէ քննադատության։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունն ունի շփումների լայն շրջանակ եւ անցկացնում է բազմաթիվ ու պարբերաբար հանդիպումներ Մեծ Բրիտանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ինչը նորմալ պրակտիկա է հանդիսանում աշխարհի ցանկացած երկրում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Նշենք, որ The Guardian-ը գրել էր, թե 2017թ․ ռուս դիվանագետները հանդիպել են Ասանժի ներկայացուցիչների հետ՝ վերջինիս փախուստը կազմակերպելու համար, սակայն մտադրությունը ռիսկային էր, եւ դրանից որոշել են հրաժարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news