News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, ոստիկանները գործել են օրենքով. ընթացքի մասին կտեղեկացնենք, փաստերն ուսումնասիրության մեջ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում Ոստիկանության կատարած գործողություններին: Նա ասաց, որ այդ շտաբում ընտրակաշառքը բաժանելու վերաբերյալ տեղեկությունների հարցով իրենց զբաղվում են, ուսումնասիրություններ են կատարվում, որոնց մասին կտեղեկացնեն:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ դա սուտ մատնություն է, ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, Օսիպյանն արձագանքեց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երեւակայությունն է, որ մենք չենք տիրապետում, Ոստիկանությունը տիրապետում է ողջ հայաստանյան լրատվության օպերատիվ իրավիճակին, եւ ցանկացած ահազանգ, գրառում, որ կատարվում է օգտատերերի կողմից, Ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում։ Եթե հանցագործության մասին ահազանգ ենք ստանում, չգնա՞նք այդ ահազանգերի հետեւից»։

Անդրադառնալով ընտրակաշառքների մասին խոսակցություններին, ՀՀ ոստիկանապետն ասաց, որ կան հարուցված քրեական գործեր, ընթացքի մեջ են, համապատասխան վարույթ է իրականացվում։ Նա հրաժարվեց նշել, թե որ քաղաքական ուժերն են բաժանել ընտրակաշառք՝ նկատելով, որ դա կարող է դիտվել քարոզչություն կամ հակաքարոզչություն. «Երբ ընտրությունները կանցնեն, կանդրադառնանք: Այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, ընտրությունները նորմալ են ընթանում, խախտումներ չեն արձանագրվել: Նախընտրական շրջանում չեն արձանագրվել կոպիտ խախտումներ: Ոստիկանությունն իրականացել է կանխարգելիչ աշխատանքներ: Ես դրական եմ գնահատում ոստիկանության աշխատանքը, այսօր էլ համապատասխան հրահանգավորումներ են եղել»: Նա սաց, որ Երեւանում չկան շրջաններ, որտեղ լարված են անցնցում ընտրությունները:

Ինչ վերաբերում է «Մեդիա կենտրոնում» տապալված ասուլիսին, երբ ԲՀԿ-ականները, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ միջամտել ու խանգարել էին ասուլիսը, Օսիպյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել ու չի դիտել ասուլիսը, բայց եթե դիմեն ոստիկանությանը, իրենք կուսումնասիրեն:

Վերջում Օսիպյանը նշեց, որ քվեարկել է հանուն բարեկարգ, գեղեցիկ, օրինապաշտ Երեւանի։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Խուզարկել են ԲՀԿ աջափնյակի գրասենյակը. Նաիրա Զոհրաբյանը պահանջում է Օսիպյանի հրաժարականը (վիդեո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ