News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Facebook-ի իր էջում 3D-հոլովակ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է խոցվել Իլ-20 հետախույզ օդանավը, փոխանցում է Lenta.ru-ն: 

Տեսանյութում ցուցադրված է օդանավի երթուղին եւ նրա գտնվելու մոտավոր վայրը սիրիական ՀՕՊ համակարգի զենիթային հրթիռի խոցման պահին: Հոլովակում սխեմայով արտացոլված է նաեւ գնդակոծման պահին իսրայելական F-16 կործանիչների դիրքը. ըստ 3D-մոդելի՝ դրանք ռուսական օդանավը որպես քողարկում են օգտագործել:

Սեպտեմբերի 23-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույց էր անցկացրել, որի ժամանակ ներկայացրել էր Իլ-20-ի կործանման օրը ռուս եւ իսրայելցի զինվորականների գործողությունների մանրամասները: Նա հայտարարել էր, որ Իսրայելի ՌՕՈՒ ներկայացուցիչները ռուսական կողմին մոլորության մեջ են գցել, իսկ իսրայելցի օդաչուների գործողությունները գնահատել էր որպես ոչ պրոֆեսիոնալ եւ անփույթ: Գեներալի խոսքով՝ Մոսկվան տեղի ունեցածի ամբողջ մեղքը դնում է Իսրայելի վրա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ռուսական Իլ-20-ը խոցվել էր սիրիական ՀՕՊ համալիրի հրթիռով: Արդյունքում զոհվել էր 15 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ