News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպումը, հավանական է, կկայանա մոտակա ժամանակներում՝ տեղեկացնում է AP-ն։

Նա նշել է, որ հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ, ում ինքն անցյալ տարի անվանել էր «հրթիռ-մարդ» բավական լավացել են։. «Երեւում է՝ շուտով երկրորդ գագաթաժողովը կլինի։ Ինչպես գիտեք, Կիմ Չեն Ընը նամակ է գրել ինձ , հիանալի է՝ նամակ, եւ խնդրել է երկրորդ հանդիպման մասին, եւ մենք դա կանենք», - ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն մշակում է առաջիկա հանդիպման մանրամասները։

Թրամփը նաեւ հիշեցրել է, թե որքան վտանգավոր էր իրավիճակն աշխարհում, քանի դեռ ինքը Հյուսիսային Կորեային չեր սպառնացել «իսպառ ոչնչացնել», եթե չդադարեցնի սպառնալիքները ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ