News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու-Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում ունեցավ Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ:

Հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցերին:

Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության աշխուժացման համար առկա մեծ ներուժը հնարավորինս օգտագործելու ուղղությամբ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Հայաստանի եւ Թունիսի ԱԳ նախարարները մանրամասն զրույց ծավալեցին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, նախատեսվող միջոցառումների, օրակարգի եւ մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ: Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես գերակա ուղղություն ընդգծելով սմարթ զարգացման եւ թվային օրակարգի առաջմղումը:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ