News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է զերծ մնալ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից: Այս մասին, սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը եւս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Այս առումով, Զոհրաբ Մնացականյանը եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում իրավիճակի լարման պարբերական փորձերի վրա, որոնց հետեւանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ:

Թիրախավորվել է նաեւ խաղաղ բնակչությունը: Նախարարը շեշտել է, որ Բաքվի նման քայլերը լրջագույն վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, հատկապես համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների միջեւ կայանալիք հանդիպման նախօրեին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտգործնախարարների հանդիպման, այնպես էլ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա այլ քայլերի շուրջ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր նալիքի...
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է. Տիգրան Աբրահամյան
Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու...
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. Մենք ասում ենք՝ ստատուս եւ անվտանգություն. ԱԳ նախարար
Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն...
Մինչ այժմ Բաքվի կողմից չենք լսել որեւէ ազդակ, որ պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում. Դա չի աշխատելու. ԱԳ նախարար
Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու...
Բաքվի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի. Մնացականյան
Ռուսաստանը չափազանց համակարգված ձեւով աշխատել է Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ...