News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հասարակության վերաբերմունքը ես կարող են գնահատել Երեւանի ավագանու ընտրություններով, որտեղ 80 տոկոսը ստացավ «Իմ քայլը» դաշինքը. սա ես համարում եմ ժողովրդի վերաբերմունքը հեղափոխությունից հետո: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ամենը գնահատելի է, հասկանալի է, պատճառաբանված է. «Դա պարզ է, ու ինչքան էլ փորձեմ մանիպուլյացիաներով դա այլ կերպ ձեւակերպել, խոսքերը հետ ու առաջ տանեմ, դրա իմաստը չկա: Բայց այս մթնոլորտը, որ պետք է համատարած հայհոյանք լինի, որ ես ՀՀԿ-ի անդամ եմ, սա կարծում եմ՝ բարոյական չէ եւ շատ սխալ է»,-ասաց նա:

Ալիկ Սարգսյանն առաջարկեց հիշել 1991 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը եւ դրան հաջորդած իրադարձությունները, այդ թվում 1996 թվականի տեղի ունեցածը. «Պետք չի այս ամենով այդքան ոգեւորվել ու մարդկանց վիրավորել»:

«Այո, ՀՀԿ-ն վերջին տարիներին, բնականաբար, իր կուրսից շեղվել է, ես դա մի քանի անգամ ասել եմ»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Հարցին, թե կարո՞ղ է դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Ինձ մոտ դա այնքան հարաբերական է: Էդ որ մնացել եմ, դա հատուկ էսպես զոմբիացած վիճակ չի, որ մնացել եմ: Ես սպասում եմ՝ տեսնեմ ինչ է լինում, դա էլ հանուն մեր երկրի, հանուն մեր վաղվա օրվա: Սպասում եմ՝ հասկանամ, թե մեր երկիրը որ ուղիով է գնում:

Ես իմ ՀՀԿ շարքերում լինելով որեւէ մեկին վնաս չեմ տալիս, որեւէ ակցիա չեմ ձեռնարկում: Գրում եք՝ միացել է սրան, միացել է նրան, այդպիսի բան չկա, սուտ է»:

Իսկ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին էլ ասաց. «Շատ հնարավոր է, ձգտում եմ, սպասում եմ օր շուտ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ