News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայում 15 ռուս զինվորականներով ռուսական Իլ-20-ի կործանումը, ինչում ՌԴ պաշտպանության նախարարությունը մեղադրում է Իսրայելի օդուժին, կարող էր «ավելի լուրջ» հետեւանքներ ունենալ: Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Kan հեռուստաալիքին:

«Ռուսական ինքնաթիռի կործանումը կարող էր ավելի լուրջ հետեւանքներ ունենալ», - ասել է Իսրայելի վարչապետը: Նա չի մանրամասնել, թե ինչի մաիսն է խոսքը: Ճեպազրույցում նա հաստատել է, որ «վերջին իրադարձություններից հետո» նա քննարկել է Ռուսաստանի կողմից  Սիրիային C-300 զենիթահրթիռային պաշտպանության համակարգի փոխանցումը: Նեթանյահուն ընդգծել է, որ այս հարցը շատ կարեւոր է Իսրայելի անվտանգության համար:

Իր հերթին, հրատարակության աղբյուրը հաղորդում է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Իսրայելի վարչապետը մտադիր է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական Իլ-20-ը ոչնչացվել էր սեպտեմբերի 17-ին Միջերկրական ծովի երկնքում՝ Խմեյմիմ օդակայան վերադառնալու ժամանակ: Հենց այդ ժամանակ Իսրայելի F-16 կործանիչները հարձակվել էին Սիրիայի տարածքի վրա:

ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հայտարարել էր, որ Իլ-20-ին հարվածել է Սիրիայի ՀՕՊ-ը եւ մեղադրել իսրայելցի օդաչուներին, որոնք «դիտավորությամբ վտանգավոր իրավիճակ են ստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ