News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայ-ռուսական ռազմական եղբայրություն. երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողով:

Համաժողովին ելույթ ունեցան Հայաստանում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանները:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց, որ հայ եւ ռուս ժողովուրդների ընդհանուր պատմությունը, ինչպես նաեւ պետական կապերը, որոնք գոյություն ունեն եւ զարգանում են մինչ օրս, խորհրդանշում են երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները:

«Ինձ հատկապես հաճելի է, որ այսօրվա համաժողովը տեղի է ունենում այստեղ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի պատերում՝ Հայաստանի ամենադինամիկ եւ խոստումնալից բուհերից մեկում», - ընդգծեց դեսպանը:

Դիվանագետի խոսքով, Ստալինգրադում խորհրդային զինվորների սխրանքը պատերազմի բեկման գործընթացի սկիզբը դրեց՝ ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաեւ հոգեբանական իմաստով: Ստալինգրադի հաղթանակը համաշխարհային պատմական նշանակություն ունեցավ, քանի որ ցրվեց գերմանական ֆաշիստական զորքերի անհաղթելիության մասին  առասպելը:

«Գուցե այդ պատճառով Ստալինգրադի ճակատամարտը հիմնական մարտերից մեկն է, որը առանձնահատուկ են հիշում ամբողջ աշխարհում: Աշխարհի բազմաթիվ քաղաքներում եւ մայրաքաղաքներում կան Ստալինգրադի անվան փողոցներ:

Դե իսկ, Հայաստանում լավ գիտեն, որ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը խափանեց Գերմանիայի դաշնակից  Թուրքիայի` խորհրդային Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերը, ինչը նույնպես շատ կարեւոր պատմական նշանակություն ունեցավ»,-ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ խորհրդային ազատագրող զինվորների սխրանքի նսեմացումը թույլ չտալու համար, ինչպես նաեւ պատմության կեղծման եւ նացիզմի հերոսականացման փորձերին հակազդելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ