News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple-ն արդեն 3 տարի  աշխատում է ֆիլմերի եւ սերիալների ստեղծման ուղղությամբ, ըստ որոշ տվյալների միլիարդավոր դոլարներ ծախսելով սեփական յուրօրինակ կոնտենտի համար:

CNBC-ի լրագրողները պարզել են, որ ընկերության սարքերի սեփականատերերի համար «խնձորային հեռուստատեսության» գործարկումից հետո դիտումն անվճար կլինի, գրում է Vesti-ն:

Հրատարակությունը հաղորդում է, որ Apple-ի սեփական սերիալները նոր ծառայությունում կցուցադրվեն այլ սթրիմինգային ծառայությունների բաժանորդագրություններին զուգահեռ, ինչպիսիք են HBO-ն կամ Starz-ը: Ծառայության շնորհանդեսը, որը կտեղակայվի «TV» հավելվածում, նախատեսված է 2019-ի սկզբին:

Apple-ն արդեն թողարկում է հեռուստատեսային   ձեւաչափի սեփական կոնտենտը Apple Music հավելվածում. դա քննադատների կողմից բավական հաջող ճանաչված Carpool Karaoke շոուն է եւ հիմնականում բացասական արձագանքների արաժանացած Planet of the Apps-ը:

Ապագայում դիտողներին սպասվում են նոր նախագծեր Օփրա Ուինֆրիից, որի հետ բազմամյա պայմանագիր են կնքել, մի քանի մանկական շոու «Սեզամի փողոցի» ստեղծողներից, «Զարմանալի պատմություններ» գիտաֆանտաստիկ անթոլոգիայի վերագործարկումը, «Սոված խաղեր» սերալի ոգով «See», «Լա-լա-լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելի բազմասերիալանոց նախագիծ, Նայթ Շյամալանից սերիալ թիլլեր եւ այլն:

Հայտնի չէ՝ արդյոք ամբողջ կոնտենտը iPhone, iPad եւ Apple TV օգտատերերի համար վճարովի է լինելու, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ առանց նման «խայծի» Netflix-ին եւ նման ծառայություններին միացած օգտատերերին հնարավոր չի լինի հետաքրքրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ